«Սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը ԵՄ անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։ Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» … Read more

Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ HRW

Հայաստանի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 19-ին զգալիորեն թուլացրել է հաշմանդամության հիման վրա խտրականության դեմ պաշտպանությունը և ավելի սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հասանելիությունը․ նշվել է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում։ Դատարանը չեղյալ է հայտարարել ստորին դատարանի կողմից կայացված առաջադեմ որոշումը և եզրակացրել, որ «հաշմանդամության հիման վրա» խտրականությունը կարող է տեղի ունենալ միայն … Read more

102, 101, 911 համարների փոխարեն կգործի մեկ հեռախոսահամար

Ըստ ՆԳ նախարարի տեղակալի՝ այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Ըստ նրա՝ հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին, իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցեագրի զանգն՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, առաջարկում է 911 հեռախոսահամարը չհանել գործածությունից, որովհետև մի շարք երկրներում հենց … Read more

Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի տները կքանդեն

ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին և ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող տները, որոնք գտնվում են «Սևան» ազգային պարկում, կքանդվեն․ համապատասխան որոշումն այսօր կայացրել է Կառավարությունը։  Տարածքները օտարվելու է և փոխանցվի պետությանը։ Հայաստանի գլխավոր դատախազը՝ Աննա Վարդապետյանը, զեկույցի ժամանակ նշեց, որ գործընթացը սկսվել է։ Թեպետ կան իրավական որոշ խնդիրներ, սակայն Դատախազությունը պատրաստվում է դիմել դատարան։

«Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ, տարածաշրջանի հարցն էլ». Նիկոլ Փաշինյան

«Նայում եմ խորհրդակցություն են արել «Ղարաբաղի հարցը լուծված չէ» վերնագրով։ Հայաստանում ինչ-որ քննարկում է  տեղի ունենում և դա ադրբեջանցիներն են տեսնում և հետևություններ անում։ Դե արի, մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունն ասում է Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետությունն է, Ադրբեջանն ասում է բա որ բռնապետություն է ինչու Կառավարությունն այդ բաները չի արգելում, հա ուրեմն … Read more

«Եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելու ամենակարճ ձևը Խաղաղության համաձայանգիրը ստորագրելն է». Փաշինյան

Հիմա մենք աշխատում ենք ու  մենք պայման չունենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրել, Ադրբեջանն այդքան էլ պարզ չի պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաներն առաջ են քաշում և մենք այդ թեմաների հետ առնչվում և առերեսվում ենք։ Այս մասին Գերմանիայում ասել է Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի այն ասածին, որ այս պահին Հայաստանին և Ադրբեջանին պայմանագիր կնքելու համար  … Read more

Փաշինյանն անձնուրացորեն քանդում է հայկական պետականության վերջին հիմքերը․ EADaily

«Հետաքրքիր է՝ վերջին յոթուկես տարիների ընթացքում Փաշինյանը երբևէ ճշմարտությունն ասե՞լ է։ Դատելով նրա հռետորաբանությունից, բացահայտ ստերից, փաստերի աղավաղումից՝ Նիկոլ Վովաևիչը վաղուց վաճառել է իր խղճի վերջին մնացորդները Ստամբուլի շուկայում և այժմ անձնուրացորեն քանդում է հայկական պետականության վերջին հիմքերը»,- գրել է EADaily-ին։ Պարբերականը նշել է, որ բոլոր հավատացյալ հայերը պետք է միավորվեն Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ … Read more

Ալիևն համոզվել է, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, ամեն ինչ պահանջում է հիմա, քանի դեռ նա իշխանության է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։ Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ … Read more

Փաշինյանենք ամեն ինչ անում են, որ արցախցիները հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և Հայաստանից էլ հեռանան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը… 1500 ընտանիք: Այս տարվա. նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն՝ բնակարան ունենալ: Սրանք … Read more

ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած «նախկինացավն» այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ … Read more