Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից հակասահմանադրական և շինծու քայլերը

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից հակասահմանադրական և շինծու քայլերը, որով  բացահայտ միջամտություն է իրականացվում Եկեղեցու ներքին կյանքին և խաթարում  բնականոն ընթացքը։ «ՀՀ վարչապետի ուղիղ հրահանգով  դատախազության կողմից  մտացածին և անհեթեթ տրամաբանությամբ քրեական վարույթ է հարուցվել Հայոց Հայրապետին վերապահված տնօրինություններ կայացնելու և Եկեղեցին հովվապետելու կանոնական … Read more

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամը. Գալուզին

Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամն է մնում։ Մենք, շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ հարաբերություններում մեր գործընկերների քայլերին, այդ թվում՝ ՀԱՊԿ֊ի շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից, ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն է ասել` ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որ չի վախենում Եկեղեցուց, և այնքան իմաստուն է, որ Եկեղեցու դեմ պատերազմ չի սկսում. Թաթոյան

Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել` կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման հետ. գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Երկրից դուրս գալու [բացակայելու] արգելքը խափանման միջոց է։ Իրավական պետությունում այն պետք է կիրառվի, եթե «դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար … Read more

Վեհափառ Հայրապետի նկատմամբ գործողություններն անհիմն են և ունեն ընդգծված քաղաքական բնույթ․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ․ հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և ունեն ընդգծված քաղաքական … Read more

Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից արգելվել է․ փաստաբան

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա իշխանության իրականացրած պատմական ամոթալի գործողություններց է»,- նշել է նա։ … Read more

Սամվել Կարապետյանը չի կարող լինել թեկնածու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տվել՝ անդրադառնալով տարբեր հարցերի։ Դրա առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․   Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրին» կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում, և դա միայն իմ կարծիքը չէ, մեր քննարկումներն են ցույց տալիս։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել, հերթական ֆեյք խոսակցությունն է: Նա չի կարող լինել թեկնածու, չի … Read more

Շարունակելու ենք աշխատել գերիների ազատ արձակման համար․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գերիներին ներում շնորհելը բացառելու հայտարարությանը։ «Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատելու ենք և կշարունակենք աշխատել»,–ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ գերիների հարցն իրենք բարձրացնում են ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև տարբեր ֆորմատներով։ … Read more

Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին

Մյունխենում՝ France 24-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ «Ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, և դրանով ամեն ինչ ավարտվեց…»,-հայտարարել է Ալիևը։ Նա պնդել է, թե նրանք «անջատողականներ են», որոնք «ապօրինի գործել են» միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի … Read more

Խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է․Ալիև

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որը պարունակում է ձևակերպումներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին,- Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Որքան գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Երբ դա իրականացվի, պաշտոնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն լինի։ Ալիևի խոսքով՝  Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Մնում … Read more

Որքան ընտրությունները մոտենան, Փաշինյանն այնքան ահագնացնելու է ապօրինությունների ծավալը․ պատգամավոր

Իշխանության ամբողջ հույսն ու հավատը ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներով են աշխատում․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մի օր առաջ դա Իզմիրլյան հիվանդանոցն էր՝ Արմեն Չարչյանի ու Մայր Աթոռի դեմ գործողությունների համատեքստում։ Դրանից մեկ օր առաջ՝ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, … Read more