Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի օգտին 2028 թվականի նախագահական ընտրություններում․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան: Այցը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի շահերից բխող PR հնարք էր, որն ուղեկցվեց մի շարք սխալներով և սկանդալային միջադեպերով․ գրում է The California Courier թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։ Նախևառաջ, Վենսը և նրա կինն անակնկալ այցելեցին Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ … Read more

Պարեկին վրաերթի են ենթարկել – ABCMEDIA

Վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը․ ABC Media-ին հայտնել է  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կյանքին վտանգ չի սպառնում։

Հրվ․ Կովկասում ուժերի հավասարակշռությունը հիմնովին փոխվել է ՀՀ-ի պարտության և Ադրբեջանին զինված դիմադրություն ցույց տալու անկարողության հետևանքով․ զեկույց

«Վալդայ» քննարկումների ակումբը գնահատել է Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, որտեղ Մոսկվայի դիրքերի թուլացումն ու համաշխարհային քաղաքականության մեջ արմատական փոփոխությունները պահանջում են ռուսական դիվանագիտության մոտեցման ճշգրտում հարևան երկրների հետ հարաբերություններում։ Սա հետևում է «Ռուսաստանը և նրա հարևանները. փոխադարձ պատասխանատվություն և համատեղ զարգացում» զեկույցից․ գրում է «Коммерсантъ»-ը։ Զեկույցի հեղինակները Հայաստանում իրավիճակը բնութագրում են որպես երկիմաստ. երկրի ղեկավարությունը … Read more

Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին․ միջազգայնագետ

Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։ Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և … Read more

Աջափնյակի կրակոցների հետևանքով մահացել է 45-ամյա տղամարդ․ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել․ հայտնում են Ոստիկանությունից։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա … Read more

Երևանում հնչած կրակոցներից վիրավորվել է 10 մարդ․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ. հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում … Read more

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ – ABCMEDIA

Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Համացանցքում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ABC Media-ին փոխանցել են ՆԳՆ-ից։

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է քաղաքական նպատակահարմարության պատանդը լինի․ The National Interest

Մեկ դարից ավելի Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը հաստատված պատմական փաստ է, որը ճանաչվել է գիտնականների և աշխարհի անթիվ ազգերի կողմից։ Այնուամենայնիվ, ամերիկյան իշխանության դահլիճներում այս ողբերգությունը վաղուց ծառայել է այլ նպատակի՝ որպես հարմար, ցինիկ, երկկուսակցական քաղաքական խաղ՝ քմահաճ դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունների բարդությունները հաղթահարելու համար․ գրում է Ստեֆան Պեչդիմալջին The National … Read more

Ռուբենի միակ «հանցանքը» ԼՂ հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. փաստաբան

Բաքվի ռազմական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանի դատապարտումը և 20 տարվա ազատազրկումը պարզապես արդարադատության «ծաղր» է․ X-ում գրել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը: «Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, որոնցից մոտ 120․000-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման արշավի զոհ էին, որը նրանց այդ … Read more

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից․ ասված է Դիվան Եպիսկոպոսաց հավաքի հայտարարության մեջ։ «Առավոտյան ժողովականները մասնակցեցին Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկեց հավաքը։ Եպիսկոպոսաց հավաքը … Read more