Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ – ABCMEDIA

Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Համացանցքում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ABC Media-ին փոխանցել են ՆԳՆ-ից։

Leave a Comment