Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ամուսնալուծվել են

Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանից ամուսնալուծվելու և կառավարական առանձնատունը լքելու մասին։ «Չեմ բացառում, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն. կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում. կապրենք՝ կտեսնենք»,- հայտարարել է Աննա Հակոբյանը։

Լուրջ առաջընթաց ենք գրանցել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ժնևում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերջին փուլը «ամենալուրջ» հանդիպումներից էր․ փոխանցում է Al Jazeera-ն։ Նախարարի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել միջուկային էներգիայի և պատժամիջոցների մեղմացման հարցերում։ Կողմերը նաև քննարկել են ապագա համաձայնագրի տարրերը։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեխնիկական խմբերը կսկսեն խորհրդակցությունները մարտի … Read more

Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում․ «Հետք»

Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու … Read more

Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն. Արաղչի

Իրանը լիովին պատրաստ է և՛ խաղաղ, և՛ ռազմական սցենարին, բայց նրա նպատակը հակամարտությունը կանխելն է․ India Today-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ «Մենք լիովին պատրաստ ենք երկու սցենարներին էլ՝ պատերազմի, Աստված մի արասցե, և խաղաղության»,- նշել նա: Նախարարն ասել է, որ «երկրի զինված ուժերը պատրաստ … Read more

Հայտնի է Հովհաննես Թամամյանի խափանման միջոցը

Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ այս մասին ABC Media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել,  որ ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող … Read more

Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք, մեզ անհրաժեշտ է փոքր մոդուլայինը. Փաշինյան

Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք, ուստի մեր փորձագետների գնահատականի համաձայն՝ մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր մոդուլային ատոմակայան․ Լեհաստանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա մենք այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հրվ․ Կորեայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ ուսումնասիրում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է … Read more

Նյու Դելին գիտակցում է, որ Երևանի հետ ավելի սերտ կապերը կապահովեն ռազմավարական հենարան Հարավային Կովկասում․ ORF

Հայաստանը ձգտում է Հնդկաստանի հետ համատեղ արտադրել և զարգացնել բարձր տեխնոլոգիական զենք՝ մեկ արտասահմանյան մատակարարից` ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ գրում է Observer Research Foundation-ը։ Ինչպես նշվում է, Նյու Դելին աջակցել է Երևանին իր անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու գործում և մատակարարել է առաջադեմ ռազմական տեխնիկա: Հնդկաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները ձեռք են բերել զգալի ռազմավարական կշիռ Եվրասիայի փոփոխվող աշխարհաքաղաքական … Read more

Ալիևը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով նախատեսված չէ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։

Երևանի որոշ հատվածներում 6 ժամ, Զովունիում՝ 4, Փարաքարում՝ 7․ «Վեոլիա ջուրը» ջրամատակարաման գրաֆիկն է հրապարակել

«Վեոլյա ջուր» ընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ողջ երկրով գիշերներն անջատելու է ջրամատակարարումը։ Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումը անջատվելու։ Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը ջուր չեն ունենա։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում՝ օրինակ Շենգավիթ վարչական շրջան համարվող Նոր Խարբերդում, կգործի ջրամատակարարման 6-ժամյա գրաֆիկ՝  3 ժամ առավոտյան, … Read more

Սյունիքով անցնող 42 կմ-անոց ճանապարհը դարձել է խոշոր խաղացողների շահերի  բախման թատերաբեմ․ Foreign Policy

Մինչ Իրան ներքին ցնցումներ են, իսկ Թրամփի վարչակազմը մտածում է ռազմական հարվածների մասին, Միացյալ Նահանգներն աննկատ, բայց նշանակալիորեն ուժեղացնում է իր ներգրավվածությունն Իրանից հյուսիս գտնվող երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ․ գրել է Foreign Policy-ին: Ինչպես նշվել է, Թրամփի վարչակազմը խորապես ներգրավված է եղել երկու երկարատև թշնամիների միջև դիվանագիտական միջամտության հարցում՝ ռազմավարական առումով կարևոր կովկասյան … Read more