Երևանի որոշ հատվածներում 6 ժամ, Զովունիում՝ 4, Փարաքարում՝ 7․ «Վեոլիա ջուրը» ջրամատակարաման գրաֆիկն է հրապարակել

«Վեոլյա ջուր» ընկերությունը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ողջ երկրով գիշերներն անջատելու է ջրամատակարարումը։

Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումը անջատվելու։

Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը ջուր չեն ունենա։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում՝ օրինակ Շենգավիթ վարչական շրջան համարվող Նոր Խարբերդում, կգործի ջրամատակարարման 6-ժամյա գրաֆիկ՝  3 ժամ առավոտյան, 3 ժամ երեկոյան։

Երևանին կից որոշ բնակավայրերում էլ կգործի 4-ից 6-ժամյա գրաֆիկ։ Զովունի գյուղի մի մասում ջուր կլինի 11։00-ից 15։00, մյուս մասում՝ 07։00-ից 13։00։ Փարաքարում նույնպես կանցնեն 7-ժամյա գրաֆիկի՝ 08։00-ից 15։00-ն։

Սարալանջ, Ազատամուտ գյուղերում կգործի 4-ժամյա գրաֆիկ։

Ջրամատակարարման ամբողջ գրաֆիկին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Leave a Comment