Թրամփը հայտնել է Իրանի հետ հնարավոր բանակցությունների մասին․ The Atlantic

The Atlantic-ի լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Իրանի ղեկավարությունը ցանկություն է հայտնել վերսկսել բանակցությունները, և ինքը համաձայնել է երկխոսության։ Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, բայց չի նշել կոնկրետ ժամկետներ՝ նշելով, որ նախկին շփումներում ներգրավված իրանցի որոշ պաշտոնյաներ այլևս ներգրավված չեն։ «Նրանք ցանկանում են խոսել, … Read more

Ամերիկացի 3 զինվոր է զովել Իրանի դեմ գործողության ընթացքում

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհվել է 3 ամերիկացի զինվոր, 5-ը՝ լուրջ վիրավորում ստացել։ Եվս մի քանիսը ուղեղի ցնցում ստացել և բեկորային վնասվածքներ։ Այլ կորուստների մասին տեղեկություն չկա։

Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով․ հայտնում են ԱԳՆ-ից։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է այնտեղ կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով … Read more

Ո՞վ կստանձնի Խամենեիի պարտականությունները․ Իրանի փոխնախագահը մանրամասներ է հայտնել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պարտականությունները կստանձնեն երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը․ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը ժամանակավորապես կկատարեն գերագույն առաջնորդի պարտականությունները»,- փոխնախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Իրանը հաստատել է ԳՇ պետի և պաշտպանության նախարարի մահը

Իրանը հաստատում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել են․ հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA ​​լրատվական գործակալությունը։ Գործակալությունը հրապարակել է չորս անունից բաղկացած ցուցակ, որում ներառված են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը և … Read more

Չվերթներ են չեղարկվել – ABCMEDIA

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ մի շարք չվերթներ են չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել։ Մասնավորապես չի կայանա Air Arabia ավիաընկերության այսօր նախատեսված Աբու Դաբի-Երևան չվերթը։ Նույն ավիաընկերության Շարժա-Երևան չվերթը նույնպես չեղարկվել է։ Չի կայանա նաև Դուբայ-Երևան և հակառակ ուղղությամբ նախատեսված 3 չվերթ։ Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի և ԱՄՆ-ի` Իրանի վրա իրականացրած հրթիռային հարձակման, ավելի ուշ … Read more

Ալի Խամենեին սպանվել է. Իրանը հաստատել է տեղեկությունը

Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ իրանական Tasnim գործակալությունը, հաստատել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվելու մասին տեղեկությունը։ Նա սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ընթացքում՝ փետրվարի 28-ի առավոտյան, Թեհրանի իր նստավայրում։ Ըստ հաղորդագրության՝ նրա մահվան համար երկրի տարածքում 40-օրյա սուգ է հայտարարվել։ Սպանվել են նաև Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և … Read more

Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. Reuters

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է, հայտնաբերվել է նրա մարմինը. այս մասին Reuters-ին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրանի կողմից նրա ճակատագրի վերաբերյալ հաստատում կամ հերքում առայժմ չի եղել։

Սպանվել են Իրանի գերագույն առաջնորդի հարսն ու փեսան

Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի փեսայի և հարսի մահվան մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով․ հաղորդում է «Jamaran» լրատվական գործակալությունը։ «Գերագույն առաջնորդի հարսն ու փեսան սպանվել են»,- գործակալությունը մեջբերում է քաղաքային խորհրդի անդամի խոսքերը։ Տեղեկությունը այլ պաշտոնյաներ ոչ հաստատել են, ոչ հերքել։

Իսրայելի բնակիչները չեն կարողանում դուրս գալ ապաստարաններից․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Շատ խառն է վիճակը, չենք կարողանում ապաստարաններից դուրս գալ, 10 րոպեն մեկ օդային տագնապի ազդանշանն է միանում։ Մարդիկ ստիպված են կես ժամը մեկ իջնել ապաստարաններ. ABC Media-ին հայտնում է Իսրայելում բնակվող Արսեն Շպիլբերգը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանն ի պատասխան հարյուրավոր հրթիռներ է ուղարկել դեպի Իսրայել, ինչպես նաև … Read more