Իրանը հաստատել է ԳՇ պետի և պաշտպանության նախարարի մահը

Իրանը հաստատում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել են․ հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA ​​լրատվական գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է չորս անունից բաղկացած ցուցակ, որում ներառված են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնց մահվան մասին ավելի վաղ հաղորդվել էր։

Leave a Comment