Չվերթներ են չեղարկվել – ABCMEDIA

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ մի շարք չվերթներ են չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել։

Մասնավորապես չի կայանա Air Arabia ավիաընկերության այսօր նախատեսված Աբու Դաբի-Երևան չվերթը։ Նույն ավիաընկերության Շարժա-Երևան չվերթը նույնպես չեղարկվել է։

Չի կայանա նաև Դուբայ-Երևան և հակառակ ուղղությամբ նախատեսված 3 չվերթ։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի և ԱՄՆ-ի` Իրանի վրա իրականացրած հրթիռային հարձակման, ավելի ուշ նաև Իրանի պատասխան հարվածների հետևանքով փակվել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքները։ Վնասվել են նաև Դուբայի, Քուվեյթի օդանավակայանները։

Leave a Comment