Իրանի գերագույն առաջնորդի որդին վիրավորվել է․ Al Hadath

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է․ գրել է Al Hadath լրատվականը։ Նրանց փոխանցմամբ՝ Մոջթաբան ողջ է մնացել։ Ալի Խամենեիի որդու հնարավոր վնասվածքների ծանրության մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հայտնի է, երբ Իրանում կքննարկվի նոր առաջնորդի ընտրության հարցը

Իրանի փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդի ընտրության համար նիստ կկայացնի մեկ օրվա ընթացքում․ հայտարարել է խորհրդի անդամ, այաթոլլահ Հոսեյն Մոզաֆֆարին։ «Փորձագետների խորհրդի անդամները անհամբեր սպասում են նիստ անցկացնելու, քննարկելու և նոր գերագույն առաջնորդի և նահատակ իմամի (Ալի Խամենեի – խմբ.) իրավահաջորդի ընտրության պայմաններին։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հաջորդ 24 ժամվա ընթացքում»,- ասել … Read more

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին․ Shamshyan.com

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի … Read more

Չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար․ այս մասին հայտնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Քաղաքացու կողմից ավելի պակաս … Read more

Դուբայի օդանավակայանում պայթյունի պատճառով հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը

Դուբայի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, սակայն երկրի իշխանությունները դեռ չեն հաստատել տեղեկությունը։ Միջադեպի պատճառով թռիչքներ են հետաձգվել, այդ թվում 06:55-ին նախատեսված Դուբայ-Երևան չվերթը։ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից տեղեկանում ենք, որ Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռը 10:25-ի փոխարեն Երևան կհասնի 16։05-ին։

ԻՀՊԿ-ն «ահաբեկչական հարձակումներ» էր ծրագրել Ադրբեջանի տարածքում․ AzTV

Ադրբեջանի ազգային ​​անվտանգության ծառայությունը կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ծրագրված մի շարք «ահաբեկչական հարձակումներ»․ նման տեղեկություն է հաղորդել պետական AzTV հեռուստաալիքը։ «Ընտրված թիրախներն էին ռազմավարական օբյեկտը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, նաև հրեական համայնքի կրոնական առաջնորդը և սինագոգներից մեկը», – ասված է հայտարարության մեջ։ Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ հարձակման իրականացման նպատակով … Read more

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ «Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի … Read more

Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին

ABC Media-ն այսօր ահազանգեր էր ստացել Կապանից. ասում էին` քաղաքում լսվում են կրակոցների, այդ թվում` հրետանու հարվածների ձայներ։ Ուշադրություն` չէինք ասել, որ կրակոցները Կապանում են, քաղաքում են կրակում կամ հրետանի գործածում։ Նշել էինք, որ դրանք հարևան երկրներում ընթացող մարտերի ձայներն են։ Տեղեկությունը հաստատել էին ինչպես Կապանի մի քանի բնակիչներ, այնպես էլ ծնունդով Կապանից պատգամավոր Աննա … Read more

Մենք դեր կունենանք Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում․ Թրամփ

Միացյալ Նահանգները դեր կունենա Իրանի գերագույն առաջնորդի ընտրության գործում․ այս մասին Reuters-ի հետ զրույցի ընթացքում ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդի Մոջթաբան քիչ հավանական ընտրություն է։ «Մենք պարտավոր չենք 5 տարին մեկ վերադառնալ և անել սա նորից ու նորից… կընտրվի հիանալի առաջնորդ՝ հիանալի երկրի և ժողովրդի համար … Read more

Կապանում կրակոցների ձայներ են լսվում. ABC Media-ի տեղեկությունը հաստատում են պատգամավոր Աննա Գրիգորյանն ու կապանցիները

«Թե կոնկրետ՝ ով ում է կրակում կամ խփում, չեմ կարող ասել, բայց որ կան կրակոցի կամ հրետանու ձայներ կան, միանշանակ է»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Կապանի բնակիչներից մեկը։ Ի դեպ, տեղեկությունը հաստատեց նաև պատգամավոր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու ասաց՝ խփում է հրետանին։ Մեր հարցին՝ Ադրբեջան-Իրան հակամարտության հետևա՞նք են ձայները, մեր զրուցակիցը … Read more