Չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար․ այս մասին հայտնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,- գրել է Միրզոյանը։

Leave a Comment