Փետրվարին ՀՀ-ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա. Sputnik Արմենիա

Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ «Փետրվարի 13-ին և 14-ին … Read more

Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել. ՀՀ ԱԳՆ

Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանությունը և Դուբայում գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել և իրականացրել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման․ տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը։ «ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր՝ մարտի 8-ին, ուշ … Read more

Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում

Իրանի Փորձագետների խորհուրդը անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին հայտարարել է, որ խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է Mehr գործակալությունը։ «Փորձագետների խորհրդի հարգարժան անդամները այս օրերին ջանք են գործադրել, որպեսզի որոշում կայացնեն գերագույն առաջնորդի հարցում, և նրանք չհիասթափեցրին։ Ձևավորվել է հստակ և միաձայն դիրքորոշում, որը արտահայտում է մեծամասնության կարծիքը»,- ասել … Read more

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը․ Արամ Ա

Խոր մտահոգությամբ հետևում ենք Միջին Արևելքում ծագած պատերազմին․ ասված է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունում։ «Որոշ փորձագետներ ներկա պատերազմը համարում են համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբ, իսկ ուրիշները՝ ռազմական բախումների երկար շղթայի սկիզբ։ Ինչ մեկնաբանություն էլ տրվի, Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները, փաստորեն, գնալով բարդանում են, սաստկանում և ընդլայնվում՝ ներառելով ամբողջ … Read more

Իշխանությունն Իրանի հարցում «քաղաքական թիթիզություն» է ցուցաբերում. Քոչարյանի հարցազրույցը` կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև. 17-ից 20 միլիոն ադրբեջանցիների և այլ ազգությունների խմորումները մեր հարևան և բարեկամ Իրանում գոյաբանական ուղիղ սպառնալիք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Պատերազմն Իրանում լրջագույն խնդիր է։ Եվ պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ծանր պատկեր … Read more

Իրանի գերագույն առաջնորդի որդին վիրավորվել է․ Al Hadath

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է․ գրել է Al Hadath լրատվականը։ Նրանց փոխանցմամբ՝ Մոջթաբան ողջ է մնացել։ Ալի Խամենեիի որդու հնարավոր վնասվածքների ծանրության մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Հայտնի է, երբ Իրանում կքննարկվի նոր առաջնորդի ընտրության հարցը

Իրանի փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդի ընտրության համար նիստ կկայացնի մեկ օրվա ընթացքում․ հայտարարել է խորհրդի անդամ, այաթոլլահ Հոսեյն Մոզաֆֆարին։ «Փորձագետների խորհրդի անդամները անհամբեր սպասում են նիստ անցկացնելու, քննարկելու և նոր գերագույն առաջնորդի և նահատակ իմամի (Ալի Խամենեի – խմբ.) իրավահաջորդի ընտրության պայմաններին։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հաջորդ 24 ժամվա ընթացքում»,- ասել … Read more

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին․ Shamshyan.com

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի … Read more

Չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար․ այս մասին հայտնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Քաղաքացու կողմից ավելի պակաս … Read more

Դուբայի օդանավակայանում պայթյունի պատճառով հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը

Դուբայի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, սակայն երկրի իշխանությունները դեռ չեն հաստատել տեղեկությունը։ Միջադեպի պատճառով թռիչքներ են հետաձգվել, այդ թվում 06:55-ին նախատեսված Դուբայ-Երևան չվերթը։ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից տեղեկանում ենք, որ Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռը 10:25-ի փոխարեն Երևան կհասնի 16։05-ին։