Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

Հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը։ Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD)։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի … Read more

Հայաստանը ցույց է տալիս Ադրբեջանին, որ պատրաստ է համակերպվել իր ցանկացած քաղաքացու գերության հետ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցում իշխանությունների հանցավոր անգործությունը ոչ միայն հարվածում է Հայաստանի հեղինակությանը, այլև Ադրբեջանին տալիս է վստահություն, որ իր գործողությունները լուրջ հակազդեցության չեն արժանանա, ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև միջազգային ասպարեզում:Հայաստանը ցույց է տալիս Ադրբեջանին, որ պատրաստ է համակերպվել իր ցանկացած քաղաքացու գերության հետ։ Բաքվում դատվում … Read more

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրել են բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։ Հաջորդ … Read more

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում՝ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը, Բաքվում դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ ազատազրկման։ «Amnesty … Read more

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։ ՀՀ խորհրդարանական … Read more

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների և արդարության չլուծված հարցերից։ Համագումարը կոչ է արել Կոնգրեսի ուշադրությունը կենտրոնացնել … Read more

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները: Գարիկ Մարտիրոսյանը նույնպես չի ընդունել իր … Read more

ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի հարցում Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցաբերել ընդգծված անտարբերություն։ Մինչ իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից, ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորման և նոր էջ բացելու մասին, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ մեր հայրենակիցները, որոնց վերադարձի ուղղությամբ համարժեք քաղաքական, դիվանագիտական կամ միջազգային ճնշման հետևողական … Read more

Բաքվում գերիների վերաքննիչ բողոքներն են լսվել դատարանում

Հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքներն են այսօր լսվել Բաքվի դատարանում, փաստաբանը միջնորդել է արդարացնել Լևոն Մնացականյանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին։ Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտել է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

Երկկուսակցական բանաձև ԱՄՆ Կոնգրեսում՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ … Read more