Բաքվում գերիների վերաքննիչ բողոքներն են լսվել դատարանում

Հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքներն են այսօր լսվել Բաքվի դատարանում, փաստաբանը միջնորդել է արդարացնել Լևոն Մնացականյանին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին։

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտել է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

Leave a Comment