Չհասկացա՝ ինչում են մեղադրում Գագիկ Ծառուկյանին. Իոաննիսյան • Tribune.am

Առյուծին ձերբակալելը դեռ մի կողմ։ Ո՞վ ինձ կբացատրի, թե առյուծի տիրոջը` Գագիկ Ծառուկյանին ինչումն են մեղադրում, այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Կներեք, 3 անգամ կարդացի Քննչական կոմիտեի հաղորդագրությունը ու այդպես էլ չհասկացա, թե ումի՞ց և ի՞նչ է(են) ենթադրյալ խարդախությամբ վերցրել»,- գրել է նա։

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր և 190 խրտվիլակ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։ Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել … Read more

Ընդդիմադիր ուժերը համախմբվել են․ համատեղ հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի գործով

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում … Read more

Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ … Read more

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. փաստաբան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանըը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։ Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպություններում։ … Read more

Ի՞նչ կհրահանգի Պուտինը Փաշինյանին (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Հրատապ եթեր. Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին. ինչ է կատարվում նրա առանձնատանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ գործողությունները դեռ չեն ավարտվել։