Նա ինձ չզարմացրեց. Ալոնսոն՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է թիմի մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ցուցադրած խաղի վերաբերյալ իր կարծիքով։ «Բրահիմը շատ լավն է։ Նա ինձ չզարմացրեց, ես նրան շատ լավ գիտեի, նախքան նրա «Ռեալին» միանալը»,- լրագրողներին ասել է Ալոնսոն։ Անցած մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 56 խաղի՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման … Read more

Ալոնսոն դիտարկում է Ռեալի երեք խաղացողների հեռանալու տարբերակը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որն այս ամռանն է ստանձնել ակումբի ղեկը, արդեն սկսել է կազմի ձևավորման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, մասնագետը դիտարկում է մի շարք ֆուտբոլիստների հեռանալու հնարավորությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հավանական հեռացողների ցուցակում առաջինը բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն է։ Նշվում է, որ «Ռեալը» կարող է պատրաստ լինել բաժանվել խաղացողից, եթե ստանա 100 … Read more

Նա հաճելիորեն զարմացրեց ինձ․ Ալոնսոն՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաճելիորեն զարմացել է թիմի մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ցուցադրած խաղամակարդակով «արքայական» ակումբի մարզումների ժամանակ։ «Բրահիմ Դիասը հաճելիորեն զարմացրեց ինձ մարզումների ժամանակ։ Նա ցուցադրեց շատ բարձր մակարդակ»,- ասել է իսպանացի մասնագետը։ Բրահիմ Դիասը 2024/25 մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում անցկացրել է 52 խաղ, խփել 6 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Ալոնսոն խնդրել է Ռեալին երկարաձգել ֆուտբոլիստներից մեկի պայմանագիրը․ հայտնի է անունը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին երկարաձգել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի պայմանագրի ժամկետը, հայտնում է TodoFichajes-ը։ Նշվում է, որ Ալոնսոն բարձր է գնահատում Դիասի խաղամակարդակն ու բազմակողմանիությունը։ «Ռեալն» աշխատում է Բրահիմի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։ 25-ամյա ֆուտբոլիստն ինքը նույնպես ցանկություն է հայտնել մնալ մադրիդյան ակումբում առաջիկա մի … Read more

Ռեալը ևս մեկ կորստով է մոտենում Մալյորկայի դեմ խաղին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղը։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (3:4) խաղացողը վնասել է ձախ ազդրի մկանը։ Նա կարողացել է ավարտել այդ խաղը, չնայած անհարմարությանը։ «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և կիսապաշտպանին չի ներառել առաջիկա … Read more