Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Շտուտգարտին» (1-4)։
Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Ջեյմի Լևելինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսիմիլիան Միտելշտադը և Դենիս Ունդավը։ Լևերկուզենի թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Ալեսանդրո Գրիմալդոն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այս հանդիպումից հետո «Շտուտգարտը» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի և միավորներով հավասարվեց Լևերկուզենի «Բայերին»։ Թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․