«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»․ Դավիթ Հարությունյան

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»,- Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ նախագահին դիմեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին (լուսանկարում)։ Հիմքն այն է, որ դատավորներ Արշակ Վարդանյանի, Նաիրա Հովսեփյանի դեպքերում 2023-ին ԲԴԽ-ն գտել է, որ … Read more

Դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարական է տվել՝ մինչև կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ԲԴԽ որոշման հրապարակումը

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։ Մասնավորապես, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ ԲԴԽ կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարել են՝ հիմք ընդունելով նոյեմբերի 7-ին ներկայացված հրաժարականի դիմումը։ Նշենք, որ այսօր՝ ժամը 10։55-ին ԲԴԽ-ում նախատեսված էր դատավոր Արմինե Սաֆարյանին … Read more

ԲԴԽ նախագահը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և … Read more

Սամվել Կարապետյանի գործով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարում՝ «հիմա ես կմիջամտեմ»․ դա ուղիղ միջամտություն չէ՞ դատական համակարգին․ Աննա Գրիգորյանը՝ Արթուր Աթաբեկյանին

«Շաաա՜տ պատահական, չգիտեմ աստղերը ո՞նց էին դասավորվել, բայց, օրինակ, Սամվել Կարապետյանի գործը Արմեն Դանիելյանին է ընկնում։ Հանուն այդ գործի, Արմեն Դանիելյանը 15 օրով հետաձգեց իր արձակուրդը, որ կալանքի որոշում կայացնի»,- ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հեգնեց եւ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Արթուր Աթաբեկյանը ներկայացնում էր Արմեն Դանիելյանի թեկնածությունը՝ ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի … Read more

«Մասիս Մելքոնյանը միշտ քաղաքական գործեր է քննում եւ 99 տոկոս՝ իր մոտ մարդիկ շանս չունեն, գնում են կալանքի»․ Գառնիկ Դանիելյանը՝ Արթուր Աթաբեկյանին

«Կոնկրետ դատավոր կա, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, Մասիս Մելքոնյան (լուսանկարում) ոնց որ, միշտ քաղաքական գործեր է քննում եւ 99 տոկոս՝ իր մոտ մարդիկ շանս չունեն, գնում են կալանքի։ Ոչ այլընտրանքային խափանման միջոց, ոչ այլ տեսակներ, այդ մարդու մոտ գոյություն չունի։ Դեպքեր են լինում, ոնց հասկանում եմ, էդ մարդը երեւի «սուտկաներով» մնում է դատարանում, … Read more

Սինգապուրում հայ պատվիրակներին ներկայացվել են միջսահմանային առևտրային վեճերի կարգավորման մեխանիզմները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։ Ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին է ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։ Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի … Read more

Սինգապուրի արբիտրաժային փորձը՝ Հայաստանի պատվիրակության ուշադրության կենտրոնում է

Աշխատանքային–ճանաչողական այցով Սինգապուրում գտնվող բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաև ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, հանդիպել է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի գործադիր տնօրեն Գլորիա Լիմին։ Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը (SIAC) առաջատար միջազգային վեճերի լուծման հաստատությունների կենտրոնական հարթակ է։ Ներկայացնելով Արբիտրաժային կենտրոնի գործառույթները՝ գործադիր տնօրենը շեշտել է, որ այն տրամադրում է ժամանակակից լսարանային և տեխնոլոգիական լուծումներ արբիտրաժային … Read more