Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Կալյարի» — «Միլան» հանդիպումը, որն անցկացվեց Կալյարիի «Ունիպոլ Դոմուս» մարզադաշտում։
Հյուրերը հաղթանակ տարան նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին հեղինակեց «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուն։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 38 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին» 18 միավորով 14-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ հունվարի 8-ին, «Կալյարին» արտագնա խաղում կմրցի «Կրեմոնեզեի» հետ, իսկ «Միլանը» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Ջենոային»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․