Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։  Հաղորդում է «Ազատությունը»։ «Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը … Read more

ԱՄԷ-ում գործող հայկական բիզնեսը արտոնություններ կստանա ՏՏ և շինարարության շուկաներում

Արաբական Միացյալ Էմիրություններում գործող հայկական ընկերությունները ՏՏ ոլորտում աշխատելու արտոնություններ կստանան։ Այս մասին ասված է «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում, որն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և կներկայացվի ԱԺ-ի վավերացմանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարին Աբու Դաբիում՝ Եվրասիական միության և ԱՄԷ միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում։