Արարատ Միրզոյանը Ռիգայում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ … Read more

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովան բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Հայաստանի հետ՝ ակնկալելով երկկողմ համագործակցության հետագա խորացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոլդովայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու համար։ «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին ջերմ շնորհավորանքների համար։ Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ երկխոսությունն … Read more

Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը

Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ցանկանում եմ օգտվել առիթից՝ վերահաստատելու այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Եթովպիայի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա ու բարեկամական հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական … Read more

Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի շուրջ համագործակցությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի … Read more

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ … Read more

Հայաստանն ու Կամբոջան քննարկել են «Հարավային Կովկասում զարգացումները» – Live News

Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, … Read more