Ցանկացած գլոբալ պայմանավորվածություն, հատկապես եթե այն կապված է էներգետիկ ուղիների և տրանսպորտային հաղորդակցությունների հետ, անմիջապես սկսում է ազդել նաև Հարավային Կովկասի վրա. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «ԱՄՆ-Չինաստան վերջին շփումները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականությունն աստիճանաբար հեռանում է բաց ճակատային բախման տրամաբանությունից՝ մտնելով պայմանական գործարքների ձևավորման փուլ։ Ըստ էության՝ Վաշինգտոնն ու Պեկինը շարունակում են մնալ համակարգային մրցակիցներ, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ երկուսն էլ փորձում են կանխել անկառավարելի ճգնաժամը, որը կարող է հարվածել գլոբալ … Read more

Փաշինյանի թեզը ոչ թե պատմագիտական պնդում է, այլ քաղաքական տեխնոլոգիա. նախ՝ ստեղծվում է պարզունակ չափանիշ, ապա այդ չափանիշով ջնջվում է հազարամյա պատմությունը. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Անկեղծ ասած՝ վերջին 2-3 օրերին մտքումս շարունակ պտտվում է Նիկոլ Փաշինյանի այն աբսուրդ ցնդաբանությունը, թե «էդ ինչո՞վ էր Արցախը (իրա դեպքում՝ Ղարաբաղը) մերը․ բա որ մերն էր, ինչո՞ւ էնտեղ տուն չի կառուցվել, դպրոց ու մանկապարտեղ չեն հիմնել, գործարան չի կառուցվել»։ Այս առիթով մեդիադաշտում մի քանի անդրարաձներ եղան, ու … Read more

Ճակատագրի հեգնանքով՝ ուղիղ 8 տարի առաջ հենց այս օրը Հայաստանում պետական կարգը տապալվեց. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. « Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ 34 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։ Բնականաբար ես չհասկացա ասվածի խորությունն ու բովանդականությունը, բայց հայկական ողնաշարովս զգացի, որ տեղի ուենցածը բեկումնային է՝ … Read more

Երբ ռազմական ճնշումը փոխարինվում է տնտեսական և լոգիստիկ ներթափանցմամբ – Live News

Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու։ Նախ պետք է փաստենք, որ Կարս–Գյումրի երկաթուղու շուրջ ընթացող գործընթացը չափազանց պարզունակ է … Read more

Թեմային անտեղյակ մարդկանց համար նշեմ, որ Շահին Մուստաֆաևը ծնվել է Ջուջևանում և կարմիր դիպլոմով ավարտել է Ժողինստիտուտը

Այսօր հայտնի դարձավ, որ Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ադրբեջանական առաջին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Այս պահին Մուստաֆաևն Աղվերանում է, տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով միջկառավարական հերթական հանդիպումը։ Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։ Հենց նոր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի … Read more

Այս իշխանության բուն առաքելությանը՝ Հայաստանը դարձնել թրքահպատակ մի կենսատարածք

Հայաստանյան կառավարիչների թրքահպատակության ու բացառապես թուրքական նարատիվով առաջնորդվելու մասին կարելի է հատորյակներ գրել․ այն դրվագները, որ սրանք սպասարկում են օտարի՝ ոչ հայամետ դիրքորոշումներն ու քաղաքական գիծը, ապացուցված են քանիցս։ Գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում այս իշխանության բուն առաքելությանը՝ Հայաստանը դարձնել թրքահպատակ մի կենսատարածք, որտեղ ուղղակի հայեր են ապրելու, խոսելու ու գրելու են հայերեն, … Read more

Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Թերևս ոչ ոք չի վիճի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն առաջին հերթին ատում ու նողկում են ազգային յուրաքանչյուր արժեհամակարգի և հատկապես ինքնության նկատմամբ։ Ավելին՝ ամեն գնով ու անբարո վարքագծով նսեմացնում են այդ ազգայինը։ Այսօր փորձելու եմ ներկայացնել նշածս սեգմենտի սոցիալ-հոգեբանական դիմագիծն ու տալ այն գիտական հիմնավորումը, … Read more

Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…

Վերջին շրջանում իշխող խմբակի խոսույթի առանցքային դրվագներից մեկը կապված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լատենտ ու հակահայկական մոտեցումների հետ։ Փաշինյանն իր խոսքում ակնհայտ պրոթուրքական թեզերի հերթական գեներացիան է անում՝ Քոչարյան Անդրանիկի բերանով անգամ ակնարկելով ցեղասպանված անձանց ինքնությունը ճշտելու և տվյալները կոնկրետացնելու մասին ցնդաբանություն տիրաժավորելով։ Ավելին, Նիկոլն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ «պետք է … Read more

Ի՞նչ կլոունադա էին կազմակերպել Փաշինյան-Հակոբյան զույգը և ի՞նչ էին իրականում նրանք ցանկանում քողարկել

Նախօրեին հասարակությունն ապրեց հերթական «շոկը»՝ Փաշինյանի Գյումրի կատարած այցի կադրերում տեսնելով նաև Հակոբյան Աննային։ Ընդամենը երկու ամիս առաջ հիշյալ անհատը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ լալահառաչ ու սրտաճմլիկ ելևէջներով հայտնում էր, թե «իրենց համատեղ կյանքն ավարտված է», «ինքը հանձնում է իր բոլոր նվերներն ու իրերը, որոնք ձեռք է բերել «առաջին տիկնոջ» կարգավիճակում», «չի ունենալու պետական … Read more

Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը

Ամեն անգամ, երբ նայում եմ օրվա կառավարողների կրծքին փակցված քարտեզի տնազին, միանգամից մտովի տեղափոխվում եմ անցյալ դարի 60–70-ականներ ու հիշում, թե ինչպես էին թաղման արարողության ժամանակ մարդիկ իրենց կրծքին կրում մահացած հարազատի լուսանկարը՝ այդպես ցույց տալով շրջապատին, որ հենց իրենք են հանգուցյալի ամենամտերիմը՝ սգավորը։ Հիմա իմ մոտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ Փաշինյանը, դռնեդուռ … Read more