Սահմանադրությունը ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է․ ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական … Read more

ԵԽ առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին. Քլեր Օվեյը՝ Արման Դիլանյանին

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին» ծրագրի … Read more

Վենետիկի հանձնաժողովն ի դեմս ՀՀ Սահմանադրական դատարանի ունի ուժեղ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ գործընկեր և դաշնակից. Մարթա Կարտաբիա

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգղինիիհետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի արդի խնդիրները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արդարադատության իրականացման գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կիբերանվտանգությանը, և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող … Read more