Արինա Վարսանյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
12 Նոյեմբերի 2025, 14:52 Կորոլյով քաղաքից Արինա Վարսանյանը (մինչև 63 կգ) ոսկե մեդալ է նվաճել Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի սպորտի նախարարության տելեգրամյան ալիքը: Արինան չեմպիոն է դարձել մինչև 17-18 տարեկանների առաջնությունում։ Մրցումներին մասնակցել է 25 երկրի 256 մարզիկ։