Երախտագիտություն հայտնելով Մեքսիկային Հայոց ցեղասպանությունը երեք տարի առաջ ճանաչելու համար՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության վերականգնումից բացի նաեւ քաղաքական խնդիր է

Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի ամենաազդեցիկ ու հզոր երկրներից է: Կարեւորում ենք Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ հարաբերությունների զարգացումն ու սերտացումը. ասել է ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Հունվարի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Մեքսիկա … Read more