Տեղամասերի արձանագրությունները հակասում են ԿԸՀ-ի տվյալներին. Արամ Օրբելյան

Մի շարք տեղամասերում քվեատուփերում ավելի շատ քվեաթերթիկներ են եղել, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Այս մասին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների չեղարկում պահանջող քաղաքական ուժերի հայցով Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ Օրբելյանն իր ելույթը սկսել է թվաբանական հաշվարկներով՝ առաջարկելով ԿԸՀ ներկայացուցիչներին որոշ տեղամասերի տվյալները ստուգել «կողմ» ձայների և անվավեր քվեաթերթիկների … Read more

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները, որոնցից վերջինը՝ «Նոր ուժ»-ը, իր դիրքորոշումներն ու փաստարկները ՍԴ-ում … Read more

Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Օրբելյան

  «Մենք բարձրաձայնում ենք՝ ՍԴ-ն բաղկացած է 9 անդամից,  այս հարցի քննության դեպքում ունենում ենք իրավիճակ, որոշում կայացնելու են 7 հոգի։ Կարող է հայտնվենք մի իրավիճակում, լրիվ օբյեկտիվ  իրավիճակ է, որտեղ չկարողանան որոշում կայացնել»,- ՍԴ-ում  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջման ժամանակ լրագրողներին … Read more

Ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչու ԿԸՀ-ն տվեց համաձայնություն․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

  «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով ունի լիազորություն․ այդ լիազորությունն է համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու քրեական մեղադրանք առաջադրելուն: Մենք տեսանք վերջին ժամանակաշրջանում, որ այդ լիազորությունը իրականացնելիս՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, մի բան է անում․ գալիս ենք, նստում ենք, խոսում ենք, ինքը ոչ մի բան, ինչ-որ մի հատ ակտ է … Read more

Մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

  «ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։ Հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքն ինչ է անում։ Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Oրբելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան

  «Ծանոթացել ենք փաստաթղթերին․ որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի։ Բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքված փաստաթղթերին և վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կառավարության նիստի որոշմամբ։ Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և … Read more

ՀԾԿՀ-ն չի կարողացել ՀԷՑ-ի խախտումներն արձանագրել հստակ ապացույցներով․ Արամ Օրբելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի ու փաստաբան Արամ Օրբելյանը հանդես են եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։ «Վարչական դատարանում բողոքարկել էինք ՀԾԿ որոշումը, որով որոշվել էր ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ 7 կետ էր դրված լիցենզիայից զրկելու համար, ընդ որում 6-ն առանձին հիմքեր են, 7-րդ-ը՝ 8 կետից բաղկացած … Read more

Չի կարող Ռոմանոս Պետրոսյանի շահերից բխի, որ ՀԷՑ-ը լիցենզիայից չզրկվի. Փաստաբան

ՀՀ կառավարության վարչական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀԷՑ-ի գործով դատական նիստը հետաձգելու ուղղությամբ. ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի վրա ՍԴ-ում վիճակման առարկա են դարձվել Էներգետիկայի մասին օրենքի եւ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի որոշ հոդվածներ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Այս մասին վարչական դատարանում տեղեկացրին կողմերին: «Որոշակի դատավարական գործողություններ կան, որոնք հնարավոր … Read more

«Ի սկզբանե ինչի համար վարույթը հարուցվել է, հերքվել է, մոռացվում է ամենակարևորը, որ ՀԷՑ-ը մասնավոր կազմակերպություն է»․ Արամ Օրբելյան

«Ինքնին արձանագրված խախտումները, որոնք մեր կարծիքով՝ չեն հաստատվում, չեն բերում լիցենզիայից զրկման։ Համապատասխանաբար գտնում ենք, որ պատասխանատվության միջոցն անհամաչափ է»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց «Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ասաց՝ հիմնավորումների, հղումների մեջ չի տեսնում, որ խախտումները կրկնվել են․ «Չեմ տեսնում, որ նույն բանի համար ասել … Read more