«Ի սկզբանե ինչի համար վարույթը հարուցվել է, հերքվել է, մոռացվում է ամենակարևորը, որ ՀԷՑ-ը մասնավոր կազմակերպություն է»․ Արամ Օրբելյան

«Ինքնին արձանագրված խախտումները, որոնք մեր կարծիքով՝ չեն հաստատվում, չեն բերում լիցենզիայից զրկման։ Համապատասխանաբար գտնում ենք, որ պատասխանատվության միջոցն անհամաչափ է»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց «Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ասաց՝ հիմնավորումների, հղումների մեջ չի տեսնում, որ խախտումները կրկնվել են․ «Չեմ տեսնում, որ նույն բանի համար ասել … Read more

«Ժամանակավոր կառավարչի ներկայացրած՝ ՀԷՑ-ի աշխատակիցների բացատրությունների իսկությունը չի ստուգվել»․ Արամ Օրբելյան

«Ճանաչողական կողմնակալություն է տեղի ունեցել, երբ որոշումն ընդունողը մեկնաբանում է առկա ապացույցներն այնպես, որ համապատասխանի նախապես ընդունված որոշմանը»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց ընկերության շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը։ Նշենք, որ «Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ … Read more

Դատարանը ՀԷՑ-ի գործով պետք է որոշում ընդունի երկու ամսվա ընթացքում. Արամ Օրբելյան

Քանի որ բողոքը վերաբերում է լիցենզիայից զրկելուն, դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ որոշում կայացնել երկու ամսվա ընթացքում։ Այս մասին «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ ՓԲԸ-ն ունի երկու բաժնետեր, որոնցից … Read more