Արամ Ա-ն դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին։ Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ: «Անհրաժեշտ է հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածումից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներին», — կարդում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի հայտարարությունում: Արամ Ա-ն նշել է, որ … Read more

«Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները». Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ «Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին:  Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։ Կոչ՝ պետական պատկան մարմիններին. ձերբակալությունների արշավը դադարեցնել»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։

Ցավով տեղեկացանք Սուրբ Էջմիածին մուտքի և ստեղծված անընդունելի կացության մասին. Արամ Ա. կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հայտարարությունը. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՍՏԵՂԾՈՒԱԾ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒ ՈՒ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է» «ՊԷՏՔ Է ՅԱՐԳԵԼ ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ՝ ԵՐԿԻՒՂԱԾ ՄՕՏԵՑՈՒՄՈՎ» Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ Այսպէ՛ս ըսաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն այցելած եւ իր հետ հեռաձայնային հաղորդակցութեամբ կապ հաստատած հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներուն։ Նորին Սրբութիւնը փոխանցած է, որ … Read more

Արամ Ա. Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՍՏԵՂԾՈՒԱԾ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՒ ՈՒ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է»«ՊԷՏՔ Է ՅԱՐԳԵԼ ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ՝ ԵՐԿԻՒՂԱԾ ՄՕՏԵՑՈՒՄՈՎ»Այսպէ՛ս ըսաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն այցելած եւ իր հետ հեռաձայնային հաղորդակցութեամբ կապ հաստատած հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներուն։ Նորին Սրբութիւնը փոխանցած է, որ ներկայ կացութիւնը, ներքին թէ արտաքին, ահաւոր վտանգներու դիմաց կրնայ դնել Հայաստանը … Read more

Արամ Առաջինը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդից տեղեկացել է հայ համայնքի վիճակի մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայքներում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։ Հաղորդվում է, որ Արամ Առաջինը նախօրեին դժվարությամբ կապ է հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի և  հայ համայնքի պատասխանատուների հետ, տեղեկացել, որ հայ համայնքը Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով վնասներ չի կրել։

Գոհաբանական Աղօթք` Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով, Կիրակի, 15 Յունիս 2025-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Կաթողիկոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարուեցաւ Գոհաբանական Աղօթք (Հայրապետական Մաղթանք)։ Պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։ Սուրբ Պատարագին ներկայ … Read more

Ծառայութիւն. Արամ Ա-ն իր գահակալութեան 30 տարիներու գործունէութիւնը բնորոշեց մէկ բառով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ 30-ԱՄԵԱԿԸ ՆՇՈՒԵՑԱՒ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԷՋ Շաբաթ, 31 Մայիս 2025-ի երեկոյեան, Աթէնքի Մարիոթ պանդոկի սրահին մէջ տօնախմբուեցաւ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեան 30-ամեակը՝ հայ համայնքի կառոյցներու ու յոյն եկեղեցւոյ ներկայացուցիչներու եւ ազգայիններու ներկայութեամբ։ Հանդիսութեան բացման խօսքը արտասանեց Յունաստանի Հայոց Թեմի ազգային վարչութեան անդամ Շողիկ Տատոյեան, որուն յաջորդեց վարչութեան … Read more

«Հայ Եկեղեցին» գիրքը յստակօրէն ցոյց կու տայ հայ ու յոյն եկեղեցիներուն ու ժողովուրդներուն պատմական յարաբերութիւնը

Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Աթէնքի խորհրդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի անգլերէն լեզուով հեղինակած «Հայ Եկեղեցին» գիրքի յունարէն թարգմանութեան շնորհահանդէսը, ներկայութեամբ Աթէնքի եւ ամբողջ Յունաստանի ուղղափառ եկեղեցւոյ հոգեւոր պետ Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Նշենք, որ Նորին Սրբութեան գիրքը թարգմանուած է շուրջ տասը լեզուներու եւ լայն շրջանառութիւն ու ընդունելութիւն … Read more

«Երեւանէն հնչած պետական յայտարարութինները ետդարձ կատարած էին Համահայկական հռչակագիրի բանաձեւած կէտերէն»

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը գումարուեցաւ Կիրակի, 11 Մայիս 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ։ Օրակարգի կէտերուն ներառուած էին Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի առիթով հայրենիքի եւ Սփիւռքի մէջ հնչած պետական-պաշտօնական յայտարարութիւնները եւ ընդհանրապէս այդ առիթով տեղի ունեցած ոգեկոչական ձեռնարկներն ու ուղերձները։ Նիստի ընթացքին ժողովականները հաստատեցին, որ Երեւանէն հնչած պետական … Read more