«Լույսի ծածկագիրը»․ տիկնիկային ներկայացում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի … Read more