ՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը

Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։  Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության … Read more

Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը

Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։ Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։ Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ … Read more

Թեթևացնեմ ձեր «աշխատանքը», հաջորդիվ «Առաջարկ Հայաստանի համար»-ը աջակցություն է ստանալու ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից, Իրանից․․․

Դե ի՞նչ, դիմում եմ նրանց , ովքեր այս օրերին մեկը մյուսին հերթ չտալով «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շրջանակում մեզ մեղադրում էին պրոռուսականության մեջ։ Այսպես, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և առաջիկայում սկսելու է «Առաջարկ Հայաստանին» նախագագծի քննարկումը եվրոպական մի շարք համայնքներում։  … Read more

Առաջիկա 5 տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի. «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը։ «Մեր երկրի տնտեսական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքը մեծածավալ ներդրումների ներգրավումն է ու Նոր Տնտեսական և Արդյունաբերական քաղաքականության իրականացումը։ Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ … Read more