Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները

24 Նոյեմբերի, 2025 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներն իրենց ներկայիս տեսքով կարող են դառնալ կարգավորման հիմք: Պուտինը և Էրդողանը համաձայնել են ակտիվացնել շփումները ուկրաինական հարցի շուրջ տարբեր մակարդակներում, հայտնել է Կրեմլը։