Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, որոնք, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, գերի են վերցվել և դուրս բերվել երկրից, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել … Read more

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնվել է Նյու Յորքի բանտում. AFP

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտնվել է Նյու Յորքի բանտում՝ ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից  ձերբակալվելուց և երկրից դուրս բերելուց ժամեր անց։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկիրը կանցնի ԱՄՆ արդյունավետ վերահսկողության տակ, հայտնում է AFP-ն։ ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել էր լուսաբացին իրականացված կայծակնային գրոհը, որի ընթացքում հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա … Read more

Վենեսուելան պահանջում է նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անհապաղ ազատ արձակումը․ Telesur հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։ «Վենեսուելայի միակ օրինական նախագահը Նիկոլաս Մադուրոն է»,- ասել է նա։ Շաբաթ օրն … Read more

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ոչ ոք չի աջակցում ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակմանը

ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա ոչ ոքի կողմից չի աջակցվում և դատապարտվում է միջազգային հանրության կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը։ «Ես խոսեցի տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Մենք ստացանք համերաշխության, աջակցության, դատապարտման, օրենքի գերակայության աջակցության խոսքեր: Մենք ականատես եղանք տպավորիչ միջազգային ժողովրդական մոբիլիզացիայի…», – ասել է նախարարը։ «Այլ կերպ … Read more

Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում ուժի անթաքույց և անարգել կիրառման վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորումը: Մարդկության պատմության ընթացքում ուժեղն իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը հիմնավորում էր քաղաքակրթություն, «աստծո պատվիրաններ», ժողովրդավարություն, ժողովուրդների բարեկամություն, հավասարություն, մարդու իրավունքներ, ազատություն տարածելու/հաստատելու վեհ մղումով: Այդ գեղեցիկ ցանկին ավելացավ խաղաղությունը: Հելսինկիի եզրափակիչ ակտի … Read more

Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ … Read more

Պուտինի հետ շփման ընթացքից գոհ չեմ․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահն այսօր՝ հունվարի 3-ին, Մար-ա-Լագո նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա: «Չնայած դրան,- ընդգծել է ԱՄՆ նախագահը,-Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից գոհ չեմ»։

Եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայենք մեր զորքերը․ Թրամփի ասուլիսը՝ կետերով

Միացյալ նահանգների՝ Վենեսուելայում իրականացրած ռազմական օպերացիայից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո  Դոնալդ Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչի առանցքային դրույթները ներկայացնում ենք ստորև։ ԱՄՆ իշխանությունը Մադուրոյին, ի վերջո, կհասցնի Նյու Յորք, Վենեսուելայում իրականացված օպերացիայից հետո ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում բարդություններ չեն կանխատեսվում։ Պուտինի հետ Վենեսուելայի հարցը չի քննարկվել, ԱՄՆ-ն Վենեսուելայից փոխհատուցում կստանա՝ … Read more

Ռուբիոն երկար խոսակցություն է վարել Վենեսուելայի փոխնախագահի հետ, և նա համաձայնել է համագործակցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Նա նշել է, որ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռոդրիգեսն արդեն երդում է տվել որպես նախագահ։ «Նա, ես կարծում եմ, նախագահն է։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ … Read more

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր տարածքում տեղակայել է օտարերկրյա զորքեր և արտասահմանում ձեռք է բերել հարձակողական զենքի համակարգեր, որոնք սպառնում են ամերիկյան շահերին տարածաշրջանում։ «Ամերիկան ​​երբեք թույլ չի տա օտարերկրյա պետություններին թալանել մեր ժողովրդին կամ վտարել մեզ մեր սեփական կիսագնդից», – ասել է նա Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող … Read more