Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ ակնհայտ դեպք է՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի … Read more

Պայթյուններ Կարակասում և արտակարգ դրություն. Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում՝ համառոտ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո: Երկրի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիայի մասին և արտակարգ դրություն հայտարարել: Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Կարակասում առնվազն յոթ պայթյուն է տեղի ունեցել քաղաքի վրայով մի քանի ինքնաթիռների թռիչքից հետո: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային … Read more

ԵՄ-ն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցածին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն արձագանքել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախաձեռնած ռազմական գործողությանը։ «Խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը»,-ասել է Կայասը։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը ռազմական գործողություն էր իրականացնել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում պայթյունների ձայներ էին լսվել, ինչից հետո պարզ էր … Read more

Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական ռեսուրսների ապարդյուն մսխման թատերաբեմի. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։ Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ … Read more

ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության առնչությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ էր արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն: «Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել … Read more

ԱՄՆ-ը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իրենք առևանգել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ լայնածավալ գործողություն է իրականացրել Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից»,-տեղեկացրել է Թրամփը։ Նշվում է, որ Մադուրոն և կինը Վենեսուելայից դուրս են … Read more

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», — գրել է նա: Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։ «ԱՄՆ հարձակման նպատակը … Read more

Վենեսուելայում արտակարգ դրություն են հայտարարել 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: «ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,- նշված է երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ։  

Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռшզմական hարձակման մասին

Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռազմական հարձակման մասին։ «Կարակասը հենց հիմա հարձակման տակ է։ Զգուշացրեք աշխարհին. Վենեսուելան հարձակման տակ է։ Նրանք հրթիռներ են արձակում։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպեն», — գրել է Գուստավո Պետրոն։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից պայթյուններ են լսվում Վենեսուելայի մայրաքաղաքում և այլ վայրերում: Վաշինգտոնը և Կարակասը պաշտոնապես … Read more

Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն Իրանում․ Տիգրան Աբրահամյան

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության: Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն, … Read more