Ճապոնիայի վարչապետը խուսափել է գնահատական տալ Նիկոլաս Մադուրոյի գերեվամանը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին 2026-ի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կրկին հրաժարվել է գնահատական տալ Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողություններին՝ ընդգծելով, որ իր կաբինետի առաջնահերթություն է ժողովրդավարության վերականգնմանն ուղղված ջանքերը Լատինական Ամերիկայի երկրներում․ գրել է РИА Новости-ն։ «Մեր երկիրը միշտ առաջնորդվել է հիմնարար արժեքներով և սկզբունքներով՝ ազատություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն։ Ճապոնիայի կառավարությունը, հիմնվելով այս հետևողական դիրքորոշման վրա, կշարունակի … Read more

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ գործողությունը չի ազդի Սի Ծինփինի հետ հարաբերությունների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վենեսուելայում իր ռազմական գործողությունը չի ազդի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հարաբերությունների վրա։ «Ես այդպես չեմ կարծում, ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամերիկյան ուժերի կողմից գերեվարումը կազդի Սի Ծինփինի հետ իր … Read more

Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ պահի կհասնեն համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը և Ուկրաինան «որոշակի պահի» կհասնեն համաձայնության։ «Որոշակի պահի, հուսով եմ՝ ոչ շատ հեռու ապագայում», – ասել է նա լրագրողներին։

Սիրիան և Իսրայելը Փարիզում անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնեն

Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչները կհանդիպեն Փարիզում՝ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ բանակցությունները կտևեն երկու օր և կներառեն Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանիին և իսրայելցի բանակցողների նոր թիմին։ Պորտալը նշում է, որ հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշանակել է նոր բանակցային թիմ՝ Վաշինգտոնում Իսրայելի … Read more

Սի Ծինփինը կոչ է արել բոլոր երկրներին պահպանել միջազգային իրավունքը

Միակողմանի սպառնալիքը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է պահպանեն միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը հունվարի 4-8-ը Չինաստանում է։ «Այսօրվա աշխարհը լի է փոփոխություններով և քաոսով, և միակողմանի ահաբեկչությունը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է հարգեն … Read more

Գրենլանդիայի ապագան պետք է որոշվի միայն կղզու և Դանիայի․ Սթարմեր

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ միայն Գրենլանդիան՝ Դանիայի հետ միասին, կարող է որոշել իր ապագան։ «Դանիան եվրոպական դաշնակից է, ՆԱՏՕ-ի մտերիմ դաշնակից, ուստի Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն Գրենլանդիան և Դանիայի Թագավորությունը», – ասել է Սթարմերը Sky News-ին։ Մեկնաբանելով Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կոչը … Read more

Թրամփը բացատրել է, թե ինչպես է ԱՄՆ-ն հետ ստանալու Ուկրաինայի վրա ծախսված գումարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադարձնի Ուկրաինայում կատարված զգալի ներդրումները Կիևի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի միջոցով։ «Ես ստացա դրա (Ուկրաինայի վրա ծախսված գումարի – խմբ.) զգալի մասը, քանի որ մենք գործարք կնքեցինք հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ, և մենք կվերադարձնենք այդ գումարի մեծ մասը, գուցե ամբողջ գումարը, և գուցե նույնիսկ ավելին, քան … Read more

Թրամփը Վենեսուելան անվանել է «մեռած երկիր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելան անվանել է «մեռած երկիր»՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերակառուցի այն։ «Վենեսուելան այս պահին մեռած երկիր է։ Մենք պետք է այն կյանքի կոչենք», – լրագրողներին ասել է նա։

Թրամփը հայտարարել է, որ Կուբան պատրաստ է անկման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կուբան պատրաստ է անկման։ «Կուբան պատրաստ է ընկնել։ Թվում է, թե պատրաստ է ընկնել», – ասել է նա լրագրողներին։ Թրամփը, սակայն, կասկածի տակ է դրել Կուբայի դեմ գործողությունների անհրաժեշտությունը։ «Կարծում եմ՝ այն պարզապես կընկնի», – ասել է նա։

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում․ Իսպանիայի ԱԳՆ

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ՝ ընդգծելով, որ Մադրիդը մտադիր չէ հանդուրժել «ուժեղի օրենքի» պարտադրումը։ «Սա ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ ապագայի համար։ Մենք չենք հանդուրժի ուժեղագույնի՝ ջունգլիների օրենքի գերիշխանությունը», – ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ … Read more