Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչները կհանդիպեն Փարիզում՝ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ բանակցությունները կտևեն երկու օր և կներառեն Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանիին և իսրայելցի բանակցողների նոր թիմին։
Պորտալը նշում է, որ հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշանակել է նոր բանակցային թիմ՝ Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերի գլխավորությամբ։
Բանակցություններին, ինչպես սպասվում է, կմասնակցեն նաև Նեթանյահուի ռազմական խորհրդական, գեներալ Ռոման Հոֆմանը և ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդական Գիլ Ռեյխը։
ԱՄՆ նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը բանակցություններում կհանդիսանա միջնորդ։