Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ՝ ընդգծելով, որ Մադրիդը մտադիր չէ հանդուրժել «ուժեղի օրենքի» պարտադրումը։
«Սա ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ ապագայի համար։ Մենք չենք հանդուրժի ուժեղագույնի՝ ջունգլիների օրենքի գերիշխանությունը», – ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ միջադեպը գործողություն է, որը «ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին», և նա հիշեցրել է, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը հնարավոր են միայն պետությունների ինքնիշխանության հարգման դեպքում։