Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինաշխատանքները

Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինարարական աշխատանքները։ Անցկացվել է շուրջ 1162 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից: «Այսօրվա այցի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը դրական է գնահատել իրականացված աշխատանքների որակը և շեշտել, որ նույն արդյունավետությամբ պետք է շարունակել՝ ծրագիրը նախատեսված ժամկետում ավարտին հասցնելու համար։ Նշենք, որ այս … Read more

Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար

Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտա ինքնավար քաղաք ժամանող երեխաներին օգնություն տրամադրելու համար՝ ներկայիս միգրացիոն ճգնաժամի ընթացքում, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։ Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ նախարարը բացատրել է, որ արտակարգ 25 միլիոն եվրոն կավելանա անցյալ տարվա հուլիսին երեխաների և դեռահասների հարցերով համաժողովի ժամանակ արդեն հատկացված 5,5 միլիոն եվրոյին։ … Read more

El Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցին

Իսպանիայի իշխանությունները աշխատանքից ազատել են Թագավորության ազգային անվտանգության դեպարտամենտի մամուլի խոսնակին, այն բանից հետո, երբ նա հայտնել է Սեուտա մտնող անօրինական միգրանտների մասին թվեր, որոնք հրապարակման պահին չեն համընկնում Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների հետ, հաղորդում է El Pais-ը։ Հրատարակության տվյալներով՝ աշխատանքից ազատումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին՝ հեռախոսով, երբ աշխատակիցը արձակուրդում էր, այն բանից … Read more

Իսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասին

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Մարոկկոյից միգրանտների մուտքը Սեուտա ամբողջությամբ դադարեցվել է։ «Ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ անօրինական մուտքերը լիովին դադարեցվել են», – ասել է նա իսպանական լրատվամիջոցների կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ սահմանի երկու կողմերում էլ տեղակայվել են անհրաժեշտ ուժեր՝ դա ապահովելու համար։ Երեքշաբթի օրը ավելի վաղ Գրանդե-Մարլասկան հայտնել … Read more

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են շարժվում։ Այս պահին նեղուցներով նավթ է տեղափոխվում։ Նեղուցները բաց են»,-նշել է նա։

Լիբանանն ու Իսրայելը Հռոմում սկսել են բանակցությունների նոր փուլը

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Հռոմում սկսել են երկրների միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու շրջանակային համաձայնագրի շուրջ ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները։ Կողմերը հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի տարածքից, ինչպես նաև որոշ գոտիներում գտնվող «Հեզբոլլահի» ստորաբաժանումների զինաթափում լիբանանյան ուժերի կողմից։ … Read more

Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ Բեսենթ

ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերսկսելու վերաբերյալ արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի (օգոստոսի 4-ին կամ 5-ին), հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք նեղուցը բացելու և այս հակամարտության մեջ ավելի նորմալ իրավիճակի անցնելու վերաբերյալ», – ասել է նա երեքշաբթի օրը CNBC-ին տված … Read more

Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգը ուղիղ երկխոսության միջոցով առաջ մղելու կարևորությունը

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղության գործընթացում։ Այս մասին Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև այժմ ստեղծվել են փաստացի խաղաղության պայմաններ, և քայլեր են … Read more

Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական … Read more

Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի առավոտյան Իտալիայի Տոսկանա քաղաքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv):Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պիզա նահանգում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պիզա, Լուկա և Մասսա Կարարա քաղաքների բնակիչները հստակ զգացել են ցնցումները։ Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ստուգում է շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։