Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող է

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, … Read more