Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն. եղանակի կանխատեսում

Հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 5-10-ը Երևանում հունվարի 5-ի ցերեկը, hունվարի 5-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, … Read more

2026-ին Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, իսկ Ադրբեջանը կօգտագործի TRIPP-ը՝ որպես ճնշման լծակ․ Stratfor

Հայաստանն ու Ադրբեջանը համեստ քայլեր կձեռնարկեն իրենց 2025 թվականի խաղաղության շրջանակի դրույթների իրականացման ուղղությամբ՝ նվազեցնելով նրանց միջև ևս մեկ պատերազմի ռիսկը. կանկատեսել է Stratfor վերլուծական կենտրոնը։ Ըստ վերջինիս՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, զգուշորեն կընթանա, երկու կողմերն էլ վստահություն կձևավորեն չափավոր առևտրային ներգրավվածության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով: Ներքին կյանքում Հայաստանի վարչապետ … Read more

Կենցաղային տվիչները չեն չափում շրջակա միջավայրի ֆոնային օդի որակը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Մթնոլորտային օդի որակի «թվերի» թակարդը Վերջին շրջանում լայն տարածում է ստացել օդի որակի կենցաղային տվիչների (sensor) գնումը տարբեր կայքերից և դրանց տեղադրումը ամենաանսպասելի վայրերում․ տնային գազի կաթսաների ծխատարների մոտ, ավտոկայանատեղիներում, պատշգամբներում, որտեղ պարբերաբար ծխում են,  խոհանոցների կամ բուխարիների հարևանությամբ։ Արդյունքում ստացվում են չափազանց բարձր և … Read more

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին․ National Catholic Register-ի անդրադարձը

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի․ Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դեռևս բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար․ նշված է National Catholic Register թերթի հոդվածում։ … Read more

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպես է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսեն արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաներից մեկի կնոջ գրառմանը, որտեղ Գրենլանդիան պատկերված էր ամերիկյան դրոշի գույներով։ «Բարեկամական հիշեցում ԱՄՆ-ի և Դանիայի Թագավորության մասին. մենք մտերիմ դաշնակիցներ ենք և պետք է շարունակենք համատեղ աշխատել որպես այդպիսին․ Միացյալ Նահանգների անվտանգությունը նաև Գրենլանդիայի … Read more

ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության առնչությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ էր արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն: «Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով

ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 3-ից հունվարի 8-ը Երևանում հունվարի 3-ի ցերեկը, hունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս … Read more

ԱՄՆ-ը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իրենք առևանգել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ լայնածավալ գործողություն է իրականացրել Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից»,-տեղեկացրել է Թրամփը։ Նշվում է, որ Մադուրոն և կինը Վենեսուելայից դուրս են … Read more

Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք․ Գագիկ Սուրենյան

Հունվար 03,2026 12:50 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ  մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք: Լուսանկարը՝ North Adventures Armenia-ի Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում … Read more

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153 սմ․ ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ

Ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ կազմում է. ✅Շիրակում`20-50սմ✅Գեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ)✅Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153 սմ✅Արագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմ✅Կոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմ✅Կոտայքի նախալեռներում` 30սմ✅Լոռիում` 6-20սմ✅Տավուշում` 9սմ✅Վայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմ✅Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմ✅Սյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմ✅Սյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմ✅Արմավիրում` 4սմ✅Արարատում` 1-6 սմ✅Երևանում` 16-24 սմ: Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ … Read more