ԱՄՆ անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է․ Զելենսկի

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, և Կիևը սպասում է փաստաթղթի ստորագրման ժամանակին ու վայրին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Զելենսկին նշել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ անցյալ շաբաթավերջին կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ «Մեզ համար անվտանգության երաշխիքներն, առաջին հերթին, ԱՄՆ անվտանգության երաշխիքներն են։ Փաստաթուղթը … Read more

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ չեղարկվել են հազարավոր չվերթներ

ԱՄՆ-ում ձմեռային սաստիկ փոթորկի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ հարյուր հազարավոր տներ զրկվել են էլեկտրաէներգիայից․ գրում է BBC-ն։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության (NWS) տվյալներով՝ երկրում դպրոցներն ու ճանապարհները փակ են․ չեղարկվել են չվերթներ։ Զոհեր են գրանցվել Լուիզիանայում, Տեխասում, Թենեսիում և Կանզասում: Ըստ poweroutage.us կայքի՝ կիրակի կեսօրից հետո ավելի քան 800․000 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից։ … Read more

Կարո՞ղ է Ռուսաստանը վերակենդանացնել ՀԱՊԿ-ը․ The National Interest

«Ռուսաստանը ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը այն ժամանակ, երբ կազմակերպությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարացնել Պուտինի ընդարձակ ծրագրերի իրականացումը։ ՀԱՊԿ-ը շարունակում է բախվել քննադատության և սկեպտիցիզմի խառնուրդի: Այն չի կարողացել օգնել իր անդամ պետություններին, ինչպիսին է Հայաստանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում շեղել է կազմակերպության ամենաազդեցիկ անդամի ուշադրությունն ու ռեսուրսները: Ժամանակը ցույց կտա, … Read more

ԱՄՆ-ում ձմեռային փոթորիկը խափանումներ է առաջացրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում

ԱՄՆ-ում ուժեղ ձմեռային փոթորիկը չեղարկել է ավելի քան 14,500 չվերթ, հազարավոր տներ թողել առանց էլեկտրաէներգիայի և առաջացրել է էլեկտրաէներգիայի ցանցի արտակարգ իրավիճակ։ Bloomberg-ի տվյալներով՝ փոթորիկը հունվարի 25-ին հարվածել է Նյու Յորքին և հյուսիս-արևելքին։ Էլեկտրաէներգիայի անջատումները հասել են 164,000-ի, հիմնականում Տեխասում և Լուիզիանայում։ Միջին Արևմուտքի միջազգային համակարգի օպերատորը հայտարարել է էլեկտրաէներգիայի պակասի արտակարգ իրավիճակ, իսկ Էներգետիկայի … Read more

Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա․ Արթուր Խաչատրյան

Ռուս-ուկրաինական բանակցություններում Դոնբասի մի կտորից բացի՝ հիմնական հարցն Ուկրաինային տրվող  անվտանգության երաշխիքների հարցն է: Ուկրաինացիները հասկանում են, որ առանց համարժեք երաշխիքների ու երաշխավորների իրենց երկրի ապագան խիստ մշուշոտ է․ այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցությունների օրակարգում անվտանգության երաշխիքների հարց չկա, նախաստորագրված թղթի կտորի վրա այդ դրույթն իսպառ բացակայում է: Միթե՞ … Read more

Դավոսից քաղվող գլխավոր դասը․ Դավիթ Անանյան

Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար․ այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։ «Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում … Read more

Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, իր գռեհիկությամբ, համառությամբ շատ նման է նրան, ինչ անում է Դոնալդ Թրամփը․ «Հայացք Երեւանից»

Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի … Read more

Աֆղանստանում ձյան և անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ

Աֆղանստանում առատ ձյան և անձրևի պատճառով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 110-ը վիրավորվել են․ հաղորդում է Khaama Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային աղետների կառավարման վարչությանը։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական … Read more

Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների … Read more

Թրամփը կրկին սպառնացել է Կանադային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ, ապա Միացյալ Նահանգներ ներմուծվող կանադական ապրանքների համար անհապաղ կկիրառվի 100% մաքսատուրք։ «Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ ներմուծվող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի համար անմիջապես կսահմանվեն 100% մաքսատուրքեր», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում՝ Կանադայի վարչապետ Մարկ … Read more