Չինաստանում բացվել է ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում

Չինական ընկերությունը բացել է մարդանման ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում․ հաղորդում է South China Morning Post-ը։ Շանհայի Պուդոնգ քաղաքում գտնվող գործարանը բացվել է անցյալ չորեքշաբթի: Այն այժմ ​​կարող է արտադրել տարեկան 100.000 հոդային միավոր, իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է եռապատկել արտադրությունը։ Նշվում է, որ ընկերությունն ընդլայնում է իր արտադրությունը, որպեսզի մարդանման ռոբոտների … Read more

Ահա, թե ինչ է այժմ դարձել Ամերիկան․ ամերիկացիները սարսափած են երկրում մարդու իրավունքների խախտումներից

Մինեապոլիսի բապտիստական ​​եկեղեցու դռների դիմաց կիրակի ցուրտ եղանակին կարելի էր տեսնել բազմաթիվ տեղացիների․ գրում է BBC-ն։  140-ամյա շենքը գտնվում է ընդամենը մի քանի թաղամաս հեռու այն վայրից, որտեղ շաբաթ առավոտյան ԱՄՆ դաշնային ներգաղթային գործակալները կրակել էին վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր Ալեքս Պրետիի վրա՝ սպանելով նրան։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ … Read more

Թրամփի ջանքերն ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության բոլոր ձևաչափերի վերականգնմանը. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

ԱՄՆ նախագահի ջանքերն ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը և համագործակցության բոլոր ձևաչափերի վերականգնմանը: Ըստ երևույթին՝ նրանք ջանք չեն խնայի այս գաղափարն իրականացնելու համար․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին։ Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ։ «Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը պատմական պահ … Read more

Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Էլիո» մուլտֆիլմի համար

Ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է «Օսկար»-ի՝ Disney/Pixar-ի «ELIO» անիմացիոն ֆիլմի համար։ Այս նախագիծը դարձել է նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը Pixar-ում և նաև պատմական իրադարձություն՝ ստուդիայի համար։ Շարաֆյանն ընկերության պատմության մեջ առաջին հայուհին է և երրորդ կինը, որ նկարահանել է Pixar-ի լիամետրաժ ֆիլմ։ «ELIO»-ն պատմում է 11-ամյա տղայի մասին, որն անսպասելիորեն դառնում է Երկրի միջգալակտիկական … Read more

Սպասվում է մառախուղ, մերկասառույց. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄհունվարի 26-31-ը‼️Ուշադրություն ‼️🔻 Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 26-ի … Read more

Վենսի այցը ՀՀ և Ադրբեջան կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ. Կոբախիձե

Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, ուստի ՝ բնական է, որ նա կայցելի Ադրբեջան և Հայաստան․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով փաստը, որ Վրաստանը ներառված չէ ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի ծրագրում։ Նա նշել է, որ Վրաստան չայցելելու որոշումը կայացրել է ամերիկյան կողմը։ «Վրաց-ամերիկյան հարաբերությունների վիճակը … Read more

Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ. Կոբախիձե

Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ․ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ այս նախագծերը տարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ են և նպաստում են երկրի տարանցիկ և լոգիստիկ ներուժի հետագա ընդլայնմանը։ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և … Read more

Իսրայելը շարունակելու է ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Գիդեոն Սաար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն Ադրբեջանում հանդիպել է հրեական համայնքի առաջնորդների հետ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այսօր Ադրբեջանում մոտ 30․000 հրեա ապրում է երկրի մուսուլման բնակչության հետ միասին՝ փոխադարձ հարգանքի միջավայրում՝ պահպանելով կրոնական հանդուրժողականությունը և կրոնի ազատությունը։ Սերունդներ շարունակ Ադրբեջանը ծառայել է որպես մուսուլմանական մեծամասնությամբ երկրի օրինակ և մոդել, որը հրեական համայնքին հնարավորություն է … Read more

Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին հասել ենք որպես երկիր․ Սաակաշվիլի

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 1990-ական-2000-ական թվականներին որպես երկիր. իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «Վրաստանը հայտնվել է չափազանց բարդ աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ապագայում կավարտվի կա՛մ մեզ որպես անկախ պետություն վերացնելով, կա՛մ … Read more

Հրաժեշտ պանդաներին՝ արցունքն աչքերին․ Ճապոնիան իր վերջին 2 պանդաներին կվերադարձնի Չինաստանին

Կիրակի հազարավոր մարդիկ հավաքվել էին Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ հրաժեշտ տալու երկրի վերջին երկու հսկա պանդաներին, որոնք երեքշաբթի պետք է վերադառնան Չինաստան․ գրում է BBC-ն։  Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում մարդիկ հերթ են կանգնել (ոմանք մինչև 3,5 ժամ)՝ վերջին անգամ տեսնելու պանդայի երկվորյակ ձագերին՝ Սյաո Սյաոյին և Լեյ Լեյին։ Պանդաների վերադարձը տեղի է ունենում Տոկիոյի և Պեկինի … Read more