Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրիի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Արագածոտնի մարզերի … Read more

Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին, ամենացուրտը՝ 1972-ին

Ավարտին է մոտենում ձմեռվա երկրորդ ամիսը և վաղվանից կսկսվի ձմեռվա վերջին ամիսը՝ փետրվարը: 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․7 °C, իսկ ամենացուրտը՝ 1972 թվականին՝ -11․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։ Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 93.0մմ, իսկ … Read more

Թրամփն ու Նեթանյահուն փորձեցին մարդկանց դժգոհությունն օգտագործել պառակտում և քաոս ստեղծելու համար․ Փեզեշքիան

Անկարգությունները միայն սոցիալական բնույթի բողոքի ցույցեր չէին։ Օտարերկրյա գործիչները, ինչպիսիք են Թրամփն ու Նեթանյահուն, փորձեցին մարդկանց դժգոհությունն օգտագործել պառակտում և քաոս ստեղծելու համար․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրական բողոքի ցույցերը չեն ներառում զենք, զինվորների սպանություն կամ շտապօգնության մեքենաների և շուկաների հրկիզում։ Մենք պետք է լսենք հանրային իրական մտահոգությունները և աշխատենք դրանք լուծելու ուղղությամբ»,-ասել … Read more

Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն․ ավտոճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես … Read more

ԵԽԽՎ-ում Հայաստանն այլևս պահանջատեր չէ

Հայաստանի իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն ներքին քաղաքական լեզուն, այլև՝ արտաքին դիվանագիտական խոսույթը․ դա հատկապես տեսանելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Տարիներ շարունակ այդ ամբիոնը հայկական պատվիրակության համար եղել է պայքարի, իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու հարթակ․ այսօր նույն ամբիոնից այլ լեզու է հնչում։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչները գրեթե չեն խոսում Ադրբեջանի … Read more

Թրամփը հայտարարել է Իրանի հետ շփումների մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն բանակցել է Իրանի ներկայացուցիչների հետ և մտադիր է շարունակել երկխոսությունը՝ առանց նշելու, սակայն, թե որ պաշտոնյաների հետ է կապ հաստատել․ հաղորդում է IRNA գործակալությունը։ Թրամփն ընդգծել է, որ իրանական կողմին ներկայացրել է երկու պայման․ «Առաջինը՝ ոչ մի միջուկային զենք, երկրորդը՝ դադարեցրե՛ք ցուցարարներին սպանելը», – ասել է նա՝ … Read more

Իրանը ԵՄ բանակները ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը որակում է որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նմանատիպ միջոցառման։ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին այս մասին հայտարարել է X հարթակում։ «Եվրոպական միությունը, անշուշտ, գիտակցում է, որ Իսլամական խորհրդատվական ժողովի որոշման համաձայն՝ այն երկրների բանակները, որոնք մասնակցել են ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ-ի վերջին որոշմանը, … Read more

Ի՞նչ է պահանջվում սովորական քաղաքացուց կրկին առաջին տիկին դառնալու համար․ Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմ է նկարվել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել․ գրում է BBC-ն։ «Melania: Twenty Days to History» ֆիլմը պատմում է Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալության արարողությանը նախորդող 20 օրերի մասին։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող առաջին տիկինը նկարահանվում է նման վավերագրական ֆիլմում: Մելանյա Թրամփը նաև եղել է ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմի պրեմիերայի … Read more

Ռուսաստանի հետ հաջորդ հանդիպման օրը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ համաձայնագրում նշված է՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ «Ես չգիտեմ, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի օրը։ Մենք … Read more

Զելենսկին հայտնել է էներգետիկ հրադադարի մասին

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 29-ի գիշերը. այս մասին Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձի մեջ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու ջանքերի համար և հույս հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա ապահովել հրադադարի պահպանումը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը … Read more