Սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան

Սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ։ Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Դեսպանությունը հավելել է, որ այս քայլը կնպաստի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական … Read more

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն

«Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Դիտում ՝ 25 483 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․ Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։ Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և … Read more

ԱՄՆ դեսպանատունը վիզաների հետ կապված հայտարարություն է տարածել

Վիզայի համար դիմում ներկայացրած ցանկացած անձ պետք է ապացուցի, որ համապատասխանում է վիզայի ստացման պահանջներին և պատրաստ է հետևելու ԱՄՆ օրենքներին։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից

ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է․ «ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date)  i94.cbp.dhs.gov էջում»։

ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է

Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են, որոնցից բխում են լուրջ հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

Նրանց նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Դիտում ՝ 23 520 Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,–ասված է հայտարարությունում։ Կիսվել սոց․ ցանցերում

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,–ասված է հայտարարությունում։

Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները. ԱՄՆ դեսպանատուն

«Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու այն անձանց, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ չի կարող արտոնվել, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված նկատառումներով»,-հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Նշվում է, որ 2019թ․ սկսած՝ ներգաղթային և ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներից Միացյալ Նահանգները պահանջում է դիմումներում ներառել սոցիալական հարթակներում իրենց էջերի տվյալները։

Եթե վիզա ստանալիս ստել եք, կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի. Դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է, թե ինչը կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսապանության էջում։