Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը Պուտինը պետական մրցանակ է հանձնել Ալեքսանդր Չուբարյանին
13 Հունիսի 2025, 16:22 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գեորգիևյան սրահում պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության գիտության և տեխնիկայի բնագավառներում պետական մրցանակների դափնեկիրներին։ 2024 թ. հումանիտար գործունեության մեջ ակնառու նվաճումների համար ՌԴ պետական մրցանակ է շնորհվել ՌԴ կրթության և գիտության նախարարությանը կից Հանրային խորհրդի նախագահ, ՌԴ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար Ալեքսանդր Օհանի Չուբարյանին: