ԱԺԲ խորհրդի անդամները դիմել են մի շարք երկրների պաշտոնատար անձանց՝ ահազանգելով ՀՀ-ում աճող ավտորիտարիզմի, առաջիկա ընտրությունների արդյունքների հնարավոր նենգափոխման վտանգի մասին

Ազգային ժողովրդավարական բևեռը շարունակում է իր հետևողական պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կայացման, ազգային արժեքների պահպանման և վերահաստատման, ինչպես նաև Հայաստանում ժողվրդավարության գահավիժումը, խոսքի ու անձնական ազատությունների ահագնացող սահմանափակումները կանխելու համար։ Ըստ այդմ, ս․/թ․ դեկտեմբերի 22-ին, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը Ազգային ժողովրդավարական Բևեռի անունից պաշտոնական նամակով դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին, … Read more

Արդեն մարդիկ փողեր են հաշվում, մտածում են իրենց հողերը ոնց ծախեն, ում ծախեն ավելի լավ. Եղիշե Պետրոսյան

«Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ քաղաքական այրերը ծիծաղով ակնարկում էին՝ փոխելով հին հռոմեական ասացվածքը՝  եթե խաղաղություն ես ուզում, պարտրաստվիր պատերազմի: Նրանք դա փոխել էին հետեւյալ բովանդակությամբ՝ պատրաստվում ես պատերազմի, շատ խոսիր խաղաղության մասին»,- Ազգային ժողովրդավարական բեւեռի՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին ասաց Բեւեռի խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան հանդիպումներին եւ ստորագրած թղթերին: «Մենք ականատեսը … Read more

Հայ ժողովրդին «նորաձեւ կրթելու» մոլուցքը գնալով վերածվում է նրան նորաձեւ «կռտելու» իրականության. ԱԺԲ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն։ Դրանք մաս են կազմում ազգային արժեքների և հաստատությունների դեմ ուղղված համակարգված և դրսից կառավարվող հարձակումների։ Մի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունն ակտիվորեն փորձում է յուրացնել Հայ առաքելական եկեղեցու ողջ ժառանգությունը, սկսած հիմնադիր հայրերից մեկի՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի, մյուս կողմից Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք չեն … Read more

ԱԺԲ. Հայ ժողովուրդը ձգտում է փոխշահավետ սերտ հարաբերություններ ունենալ պետությունների հետ, որոնք սատարում են նրա անվտանգությանը, ազատությանն ու արժանապատվությանը, և այդ պետությունների շարքում առաջնահերթ տեսնում է հենց Ֆրանսիան

Ազգային-ժողովրդավարական բևեռի ողջույնի ուղերձը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին Ազգային-ժողովրդավարական բևեռը ողջունում է Ֆրանսիայի արտգործնախարար պարոն Ժան-Նոել Բարոյին և բարի գալուստ է մաղթում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։ Մենք մեծապես կարևորում ենք այս այցը՝ այն համարելով Ֆրանսիա–Հայաստան հարաբերությունների խորացման և համապարփակ զարգացման հնարավորության կարևոր քայլ։ Հայ ժողովուրդը պատմականորեն առանձնահատուկ տեղ է հատկացնում Ֆրանսիային՝ որպես համամարդկային արժեքների, ազատության … Read more

Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննել են Հոկտեմբերի 27-ի գործով

Մայիս 12,2025 13:29 «Ազատություն». Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում այսօր քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննության համար, ըստ փաստաբանի, հիմք է հանդիսացել Սամվել Բաբայանի արած հայտարարությունը, համաձայն որի հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն … Read more