TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց

28 Հոկտեմբերի, 2026 Խորհրդրանը  63 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված՝ «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հաջորդիվ փաստաթուղթը կներկայացվի ՀՀ նախագահին՝ վավերացման և ստորագրման նպատակով։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին համաձայնագրին։

Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը

10 Փետրվարի, 2026 Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը: Նա դուրս է եկել Քանաքեռավան գյուղի Շիրակացու փողոցի հասցեներից մեկից և տուն չի վերադարձել: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։