Ունիվերսիադա. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր


Սպորտ

 

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Գերմանիայի Էսեն քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) սպորտային մարմնամարզությունում  դարձել է ոսկե մեդալակիր։

Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.933 միավոր և հռչակվել մրցաշարի հաղթող։ Նույն վարժության եզրափակիչում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։


 

Leave a Comment