Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 238-ի

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 238-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Մենք խստորեն դատապարտում ենք պաղեստինցի լրագրողների համակարգված սպանությունն իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և զսպել օկուպացիոն ուժերի հանցագործությունները և հետապնդել նրանց միջազգային դատարաններում»,- նշվել է կառավարության հայտարարության … Read more

Փաշինյանը ՌԴ նախագահին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, … Read more

Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնությունները

Կանադան ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնությունները։ Նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում:  «Կանադան բարձր է … Read more

Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին. Նեթանյահու

Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին», – ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում։ Վարչապետը հավելել … Read more

Թրամփը հրամայել է Սպիտակ տան տեսանելի վայրերից հեռացնել Օբամայի և Բուշի դիմանկարները. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ ավագի և Ջորջ Բուշ կրտսերի դիմանկարները տեղափոխել Սպիտակ տան այն հատված, որը փակ է այցելուների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամայի դիմանկարը, որը նախկինում տեղադրված էր Սպիտակ տան մուտքի մոտ, տեղափոխվել է մասնավոր կեցավայր տանող … Read more

Շիրակում հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրիի բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա`լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ … Read more

Վահան Կոստանյանը կայցելի Իրան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն օգոստոսի 12-ին կայցելի Իրան։  Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալներից մեկն օգոստոսի 12-ին կայցելի Թեհրան։ 

Տանկերը շալակեր, տանե՞ր. պատերազմից վեց ամիս առաջ կարգադրություն է եղել տանկերը չօգտագործել, յուղն անորակ է. Սեյրան Օհանյանի որդու պաշտպան

Օհանյանին մեղադրում են, որ բոլոր տանկերը տեղ չեն հասել: Ի՞նչ պիտի աներ, տանկերը շալակեր, տանե՞ր: Տանկ է, փչացել է, ի՞նչ անենք: Դեպքից (պատերազմից) վեց ամիս առաջ կամ մի քիչ ավելի շուտ զորամասը ստանում է գրություն պաշտպանության զարգացման ծառայությունից, որ տանկերը և տեխնիկան՝ նաև ԲՄՊ-ները, չօգտագործեն ուսումնական պարապմունքների ժամանակ, այսինքն՝ խոդ չտան, քանի որ մեջի յուղը … Read more

Հորդանանի թագավորը շնորհավորել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։  Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։ Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II-ին … Read more

Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածում «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանի վրա։ Հարձակման հետևանքով պանվել են Al Jazeera հեռուստաալիքի երկու թղթակից և երկու օպերատոր։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Al Jazeera-ի լրագրող ներկայացող ահաբեկչին, որը, ըստ իսրայելական կողմի, ենթադրաբար պատասխանատու է հրթիռային հարձակումների կազմակերպման համար։