Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած երկու անձ հոսպիտալացվել է
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 2 անձ հոսպիտալացվել է: Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել, կան տուժածներ: