2026 թ.-ին ամենամեծ նվազումը՝ 101 միլիարդ դրամ, պաշտպանության նախարարությունում է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը։ Այս մասին ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Ամենամեծ աճը, ըստ էության, ունենք աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունում, որը կազմում է 87 միլիարդ դրամ, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունում 57 միլիարդ դրամ, առողջապահության նախարարությունում 44 … Read more

ԱՄՆ նախագահը ժամանել է Ճապոնիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա: Նա հոկտեմբերի 27-ից եռօրյա այցով կգտնվի Ճապոնիայում՝ նոր վարչապետ Սանաե Տակաիչիի և կայսր Նարուհիտոյի հետ հանդիպելու համար։ Հիշեցնենք, որ սա Թրամփի չորրորդ այցը կլինի Ճապոնիա՝ որպես ԱՄՆ նախագահ, և առաջինը՝ 2019 թվականի հունիսից ի վեր, երբ նա մասնակցել էր Օսակայում կայացած G20 գագաթնաժողովին։ Սա նրա առաջին այցն է … Read more

Ալբանիայում՝ արհեստական բանականությամբ աշխատող նախարար Դիելլան «հղի է»

Ալբանիայաի վարչապետ Էդի Ռաման հայտնել է, որ արհեստական բանականությամբ աշխատող նախարար Դիելլան «կունենա» 83 «երեխա»՝ յուրաքանչյուր պատգամավորի համար մեկ։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտնել է անսովոր նորության մասին՝ երկրի ֆինանսական  գործերի նախարար Դիելլան, որը հիմնված է արհեստական բանականության վրա, «հղի է»։ Ռամայի խոսքով՝ «նրա երեխաները» լինելու են 83 թվային օգնականներ, որոնք կծառայեն խորհրդարանի պատգամավորներին։ Յուրաքանչյուր … Read more

Դե հիմա մարդ է, պահի տակ ասել է՝ Արցախը Հայաստան է. Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանի հայտնի խոսքի մասին

«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չի ունենա։ Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը։ Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ «Այսօր մեր գերխնդիրը համախմբված, հզոր, բանակի կողքին … Read more

Մեր բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու․ Փաշինյան

Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ: Այս մասին այսօրվա ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև երբ ասվում է մարտունակ բանակ, դա չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը»,-հավելեց նա: Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2026թ.-ի Բյուջեի նախագիծը:

Երբ որ բարեգործություն եմ տեսնում արդեն ալերիգա եմ ստանում. Փաշինյան

Այսօր մեր ցանկացած բնակավայրում մենք տասնյակ միլիարդների, հարյուր միլիարդների ծրագրեր ենք արել բայց այսօր բազմաթիվ են չլուծված պրոբլեմները, որովհետև ՀՀ պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ շատ կարևոր է քաղաքացիների կողմից … Read more

Իմ ամենամեծ սխալն այն է  եղել, որ ավելի վաղ չեմ մասնակցել ընտրություններին. Մանուկյան

«Իմ ամենամեծ սխալն այն է  եղել, որ ավելի վաղ չեմ մասնակցել ընտրություններին»,- Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։ Նա նշեց, որ շրջելով համայնքի բնակավայրերով՝ տեսնում է այն հոգսերը, սոցիալական ծանր վիճակը, որ կա. «Հավատացեք, սիրելի ընտրողներ, իսկապես, լուրջ փոփոխություն կարող եմ անել ձեր կյանքում։ Դրան միտված եմ եկել»։ … Read more

Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում․ Սրբուհի Գալյան

Իրականում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում, երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին, ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում, իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Հովհաննավանքում մատուցված պատարագին: Ինչ վերաբերում է այն … Read more

Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, պետք է բացահայտվի, որ այդ էջը փակվի. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ պետք է Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվեր հոկտեմբերի 28-ին, որպեսզի «որդը մեզ չհոշոտեր ամեն օր», և որ մենք իրար մեջ պետք է թշնամիներ չփնտրեինք: Անդրանիկ Քոչարյանը, խոսքն ուղղելով Աննա … Read more